Ապրիլի 18-ին կառավարության շենքի դիմաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարել էին, որ աղբատար մեքենաների ձեռքբերման գործընթացում հակամրցակցային համաձայնության հետք են տեսնում, և դա կապացուցվի, եթե ոչ ողջամիտ կարճ ժամկետում այդ հատուկ տեխնիկան ներկրվի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ արձագանքելով այն տեղեկությանը, որ Քաղաքապետարանի ձեռքբերած 5 աղբատար «ԿամԱԶ»-ները արդեն Հայաստանում են։

«Ապրիլի 26-ին կնքվեց պայմանագիր երկու ամսվա մատակարարման ժամկետով: Եվ ահա պայմանագրի կնքումից 9 օր անց գտնվեց հատուկ տեխնիկան և հասցրեց ներկրվել Հայաստան:

Հոդված 5. Հակամրցակցային համաձայնությունները, դրանց արգելումը

3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես

վերաբերել`

7) Պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ

արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը...»,- ասված է նրա գրառման մեջ: