6,5 տոկոսանոց տնտեսական աճը չի ցուցադրում, թե տնտեսությունում տեղի են ունենում լուրջ հեղափոխական փոփոխություններ։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Օկտանյանը։ Նրա կարծիքով՝ տնտեսությունում եւ այլ ճյուղերում կարելի է հանդիպել միայն հայտարարությունների, բայց ցայսօր երկրի կառավարությունը ճանապարհային քարտեզ չունի։ «Չկա լուրջ ձեւավորված տեսլական, չկա ռազմավարություն, թե ինչպես կարելի է հասնել այդ ամենին, եւ առհասարակ ուր ենք մենք գնում։ Ներկա պահին ես տեսնում եմ միայն բարի մտադրություններ, ոչ ավելին»,- ասել է Օկտանյանը։ Ընդ որում՝ նա չի կարծում, որ ի տարբերություն նախորդների՝ գործող իշխանությունները ամեն բան անում են իրենց աշխատանքի իմիտացիայի համար։