«Բավական հանգիստ արտաժութային շուկա ենք սպասում, քանի որ սպեկուլյատիվ գործարքները սահմանափակված են նաեւ կենտրոնական բանկի գործունեության արդյունքում»,- այսօր` մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը` մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի համար անբարենպաստ եւ անընդունելի երևույթ է եւ այդպիսի երևույթները տեւական ժամանակ խանգարել են Հայաստանին:
«Նախագահը նկատի ուներ միջնաժամկետ հեռանկարը որ վճարային հաշվի դեֆիցիտը բացասական է: Սակայն ԿԲ-ն լողացող փոխարժեքի քաղաքականություն է իրականացնում»,- ասաց Ստեփանյանը: Նա խոստացավ, որ փոխարժեքի մասով չեն լինի այն ցնցումները, որ տեղի ունեցան 2009-10 թվականներին:





























