ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում 95 տարեկան հասակում վախճանվել է Հայոց ցեղասպանության զոհերին փոխհատուցելու գործով գլխավոր հայցվոր Մարտին Մարությանը։

Մարությանը եղել է Ցեղասպանության զոհերի հետնորդներին փոխհատուցելու գործով գլխավոր հայցվորներից մեկը։ Գործընթացի արդյունքում New York Life Insurance-ը Ցեղասպանության զոհերի հետնորդներին փոխհատուցել է շուրջ 20 մլն դոլար, հայտնում է The Los Angeles Times-ը։ Նշենք, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Հունաստանի ընկերությունները Ցեղասպանության զոհերի հետնորդներին փոխհատուցել են մոտ 52 մլն դոլար։

Դատական գործընթացը գլխավորող փաստաբան Վարդգես Եղիյանը հայտարարել է, որ Մարությանին հետաքրքում էին ոչ թե փողերը, այլ պատմական ճշմարտության վերականգնումը։ «Հենց Մարությանն է բացել Ցեղասպանության զոհերի հազարավոր հետնորդների ճանապարհը, ովքեր կարողացել են փոխհատուցում ստանալ»,- հայտարարել է նա։