Բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող InventiChess-2009 միջազգային շախմատային մրացաշարում պայքարը շարունակվում է: Հիշեցնենք, որ մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստներ, ընթանում է շրջանային համակարգով: Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 7-րդ տուրում խաղաղությամբ բաժանվեց հոլանդացի Յան Թիմանից՝ այսպիսով հավաքելով 3,5 միավոր: Մյուս պարտիաներում Բ.Սոչկոն հաղթեց Բ.Միխիլսին, Է.Բաքրոն ոչ-ոքի խաղաց Ա.Ստեփանովայի հետ, իսկ Է.Սուտովկսի-Ա.Մուզիչուկ եւ Դ.Հաուել-Կ.Սաշիկիրան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի՝ Սուտովսկի՝ 5,5 միավոր, Բաքրո՝ 5, Ա.Ստեֆանովա եւ Կ.Սաշիկիրան՝ 4-ական, Մուզիչուկ, Սարգսյան, Սոչկո՝ 3,5-ական, Թիման՝ 3, Միխիլս՝ 2, Հաուել՝ 0,5 միավոր:




























