Ուոլ սթրիթի առաջատար ներդրումային բանկերը նախապատրաստում են իրենց հաճախորդներին Չինաստանի հետ առեւտրային պատերազմի հնարավոր վատագույն սցենարին, քանի որ ԱՄՆ-ը մտադիր է բարձրացնել չինական ներկրված ապրանքների հարկերը՝ կոչ անելով «կապել ամրագոտիները», հաղորդում է CNBC-ը:
UBS-ից մինչեւ Bank of America-ի փորձագետները մանրակրկիտ պատմել են ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Եվրոպայի ֆոնդային շուկաների համար վատագույն սցենարների մասին: Նրանք կանխատեսում են վաճառքների ավելացում, եթե Վաշինգտոնը չկարողանա լուծել առեւտրային վեճերն ամբողջ աշխարհում:
Շուկայի տատանումները, որոնք հրահրվել են աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առեւտրային պայքարի սրացմամբ, կարող են այնքան աղետաբեր լինել, որ կհանգեցնեն S & P 500 ցուցանիշի փոփոխություններին, գրում է UBS ռազմավարության փորձագետ Քիթ Փարքերը:
Այս շաբաթ համաշխարհային ակցիաները աննախադեպ բարձրացել էին, երբ կիրակի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառում էր կատարել, որ 200 մլրդ արժողությամբ չինական ապրանքների ընթացիկ 10 տոկոս սակագինը կաճի մինչեւ 25 տոկոսի: Դոու-Ջոնսի արդյունաբերական ինդեքսն ընկել էր 450 կետով այդ շաբաթվա ընթացքում, մինչդեռ S & P 500-ը կորցրել էր 1.9 տոկոս:
Boeing, Apple եւ Caterpillar միջազգային գնորդներից վաճառքների մեծ չափաբաժնով Դոու-Ջոնսի բաղադրիչները նվազել էին համապատասխանաբար 4, 3.5 եւ 3.4 տոկոսով այս շաբաթ:
«Կապեք ամրագոտիներն ու շունչը մի պահեք»,-երկուշաբթի գրել են Ամերիկայի Բանկի փորձագետները: «Առեւտրային պատերազմի վերջին էսկալացիան անսպասելի էր՝ չնայած տնտեսության եւ շուկաների ուժին»:
Սակայն առեւտրային պատերազմի սրացումը զգալի հետեւանքներ կթողնի նաեւ եվրոպական ու ասիական շուկաների դեպքում:
Լայնածավալ առեւտրային պատերազմը կկրճատի համաշխարհային տնտեսական աճը 45 բազիսային դրույթով, մինչդեռ Չինաստանի ՀՆԱ-ն կհասնի 1.2-1.5 տոկոսի:
Morgan Stanley-ի ԱՄՆ-ի՝ ռազմավարության գծով պետական քաղաքականության ղեկավար Մայքլ Զեզասը գրել է, որ, չնայած նրա բազային սցենարը կանխատեսում է Չինաստանի ՀՆԱ-ի աճ 6.5 տոկոսով երկրորդ եւ երրորդ եռամսյակներում, ԱՄՆ-ի կողմից սակագների բարձրացումը կարող է իջեցնել այդ ցուցանիշը 0.3 տոկոսով:





























