Պաղեստինցիները խնդրում են ԵՄ-ին պաշտպանել իսրայելա-պաղեստինյան հակամարտության որոշումը՝ ելնելով երկու պետությունների սկզբունքից, եթե ԱՄՆ-ի առաջիկա խաղաղ ծրագիրը հրաժարվի Պաղեստինյան պետականություն ստեղծելու գաղափարից: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը, հաղորդում է AFP-ը:

Ակնկալվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կհրապարակի երկար սպասված ծրագիրը, հնարավոր է, հունիսին, սակայն պաղեստինցիներն արդեն մերժել են այդ ծրագիրը՝ որպես խիստ կանխակալ ի շահ Իսրայելի:

Ռիադ Մանսուրը հայտարարել է լրագրողներին, որ Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումների ժամանակ նա կոչ է արել եվրոպական պաշտոնյաներին նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը եւ թույլ չտալ Միացյալ Նահանգներին դառնալ առաջատար դերակատարը մերձարևելյան խաղաղ գործընթացում:

Պաղեստինցիները կոչ են արել ԵՄ-ին հրավիրել միջազգային համաժողով, որը կհաստատեր գլոբալ կոնսենսուսը իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ երկու պետությունների հիման վրա եւ կհերքեր ԱՄՆ-ի մոտեցումը:

Պաղեստինցիները նաեւ կոչ են արել եվրոպական երկրներին, մասնավորապես, Ֆրանսիային, Իտալիային, Իսպանիային, Պորտուգալիային, Իռլանդիային, Բելգիային եւ Լյուքսեմբուրգին, ճանաչել Պաղեստինը որպես պետություն:

ՄԱԿ-ի բանաձեւերը թույլ են տալիս երկու պետությունների ստեղծման մասին որոշումը, որը նախատեսում է անկախ Պաղեստինի պետության ստեղծումը Իսրայելի հարեւանությամբ:

Մանսուրն ասել է, որ պաղեստինցիները նաեւ ցանկանում են, որ Ռուսաստանն ուժեղացնի իր մերձարեւելյան դիվանագիտությունը, եւ առաջարկել են, որ ՄԱԿ-ը ստեղծի մերձարեւելյան խաղաղ քառյակ:

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի խաղաղության ծրագրում կներառվեն տարածաշրջանային տնտեսական զարգացման շուրջ առաջարկները, որոնցում կներգրավվեն Եգիպտոսը, Հորդանանն ու Լիբանանը:

Մանսուրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծրագիրը, որը նա չի տեսել, ըստ ամենայնի, ուղղված է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի կառավարությանն «առիթ» տալուն մեծաթիվ պաղեստինյան տարածքների անեքսիայի համար: