ԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում բացված առաջատար 20 երկրների վեհաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «G-20»-ը կդառնա տնտեսական գլխավոր ֆորումը, փոխարինելով Մեծ ութնյակի` «G-8»-ի, ձեւաչափին:
Այս որոշումը բացատրվում է նրանով, որ 20 երկրների մասնակցությամբ ձեւաչափը թույլ կտա ավելի հավասարակշիռ եւ կայուն համաշխարհային տնտեսություն կառուցել, ֆինանսական բարեփոխումներ անցկացնել եւ բարձրացնել զարգացող երկրների կենսամակարդակը:




























