Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառում Գյումրիում ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում բացթողումների հետ կապված քրեկան գործ հարուցելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը եղել էր Գյումրիում, դժհոգություն հայտնել տեսածից եւ կոնկրետ հանձնարարականներ տվել:

Մայիսի 8-ին մամուլի ասուսլիսին  լրագրողը վարչապետին հայտնեց, որ նրա այցից հետո քաղաքում ոչինչ չի փոխվել, իսկ հանձնարարականները մեծ հաշվով չեն կատարվել:

«Մարզպետը կարծում է, որ պետք է քրեական գործ հարուցել: Սակայն մարզի իրավապահ մարմինները չեն կիսում այդ կարծիքը: Եթե ամեն ինչ այդպես է, դա անընդունելի է», -նշեց Փաշինյանը: Որպես իրավապահների պասիվության պատճառ Փաշինյանը առաջ քաշեց միեւնույն պաշտոնում չափից ավելի երկար ժամանակ լինելու վարկածը:

«Իրավապահ մարմինները պետք է տեսնեն՝ կան արդյոք հիմքեր գործի համար, ապա գործ հարուցեն: Չի կարելի մարդկային նյարդերի հետ խաղալ, դա անընդունելի է», - ասաց Փաշինյանը: