ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստուգվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով նախաքննական նյութերի արտահոսքի հանգամանքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նշենք, որ երեկ՝ մայիսի 7–ին անհայտ անձի կողմից քրեկան գործի մոտ 300 էջ նյութ էր ուղարկվել հայաստանյան տարբեր լրատվամիջոցների։
ՀՔԾ-ն հայտարարել էր, որ նման բողանդակությամբ էլեկտրոնային նամակ լրատվամիջոցներին չի ուղարկել։
Օհանջանյանը տեղեկացրեց, որ ավելի վաղ ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 342–րդ հոդվածի (նախաքննության տվյալները հրապարակելը) հատկանիշներով հարուցված քրեկան գործի շրջանականերում ստուգվում է նաև գործի նյութերից հատվածներ լրատավամիջոցներին ուղարկելու հանագամանքը։
Նշենք, որ այս տարվա մարտին ՀՔԾ–ում քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ լրատվամիջոցներից մեկը Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ էր հրապարակել։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է։




























