Մեքսիկայի կառավարությունը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը, որը թույլ է տալիս ամերիկացիներին հայցեր ներկայացնել արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք օգտագործում են 1959-ից հետո Կուբայում ազգայնացված ունեցվածքը։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ կպաշտպանեն տուժած մեքսիկական ընկերություններին՝ հայտնում է Reuters-ը։
«Մեքսիկան վերլուծում է համապատասխան իրավական դեպքերը՝ միջազգային իրավունքի խախտումների դեպքում հայցեր ներկայացնելու համար։
Թրամփի վարչակազմը հանել է 1959թ․ Ֆիդել Կաստրոյի հեղափոխությունից հետո Կուբայի կառավարության կողմից ազգայնացված ունեցվածքը օգտագործող ընկերությունների դեմ ԱՄՆ քաղաքացիների հայց ներկայացնելու արգելքը։





























