ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտենում է իմփիչմենթին՝ փորձելով խանգարել Կոնգրեսի օրակարգը եւ խոչընդոտելով վարչակազմին վերահսկելու օրենսդիրների ջանքերը։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ հայտնում է Reuters-ը։
«Նախագահն ուզում է մեզ հրել դեպի իմփիչմենթ»,- «Վաշինգտոն փոստ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Փելոսին։
Թրամփը Մյուլերի զեկույցի նկատմամբ կիրառել է գործադիր իշխանության արտոնությունը՝ դրանով իսկ թույլ չտալով, որ Կոնգրեսին ներկայացվի զեկույցի ամբողջական տարբերակը։





























