Մայիսի 9-ին Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սեուլի զինվորականներին:
Արձակումները տեղի են ունեցել Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Բիգունի Սեուլ կատարած այցի ֆոնին, որտեղ նա բանակցություններ է վարում արտգործնախարար Կան Կյոնգ-Վայի հետ:
Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ փորձարկումները, կարծես թե, Հյուսիսի բողոքն են այն բանից հետո, երբ նրա առաջնորդ Կիմ Չեն Ընին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փետրվարյան գագաթնաժողովում չհաջողվեց համաձայնության գալ միջուկային զենքի եւ Հյուսիսի հրթիռային զինանոցի վերաբերյալ:
Հարավային Կորեայի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի հայտարարության համաձայն, երկու հրթիռներն արձակվել են Կուսոնգի հյուսիսարեւմտյան շրջանից արեւելյան ուղղությամբ: Նրանք հաղթահարել են 420 կմ եւ 270 կմ եւ հասել մինչեւ 50 կմ բարձրության՝ մինչեւ ծովի մեջ ընկնելը:
Վերլուծաբանները նշում են, որ դեռ վաղ է ասել, թե ինչ հրթիռներ են դրանք:
Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ հերթական արձակման դեպքում ուժեղացրել են մոնիթորինգը եւ անվտանգությունը, եւ աշխատում են Միացյալ Նահանգների հետ հրթիռների մասին լրացուցչ տեղեկություններ ստանալու համար:





























