ԱՄՆ ՌՕՈՒ-ն հրթիռի փորձարկումներն անցկացրել է նույն օրը, երբ Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ է փորձարկել, հաղորդում է AP-ն:
Minuteman 3 միջմայրացամաքային հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայի Վանդենբերգ ավիաբազայից:
Արձակումը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կանոնավոր փորձարկումների մաս էր, համոզվելու համար, որ հրթիռը պատրաստ է հնարավոր մարտին:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ փորձարկումը կապված չէ որեւէ համաշխարհային իրադարձության հետ: Սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ նման փորձարկումն է: Ռազմաօդային ուժերը սովորաբար ամեն տարի նման չորս կամ հինգ փորձարկում են իրականացնում:
Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի թեստային արձակումները մի քանի ամիս առաջ են ծրագրվում:





























