Անգլիան պետք է պատրաստվի ըստ Ցելսիուսի մինչեւ 4 աստիճան գլոբալ տաքացմանը, որը կարող է հանգեցնել ավերիչ ջրհեղեղի վտանգի։

Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ Անգլիայում պաշտոնյաները պետք է տարեկան 1,3 մլրդ դոլար հատկացնեն ջրհեղեղներից պաշտպանության եւ առափնյա կառույցների ամրապնդման համար՝ հայտնում է Thomson Reuters Foundation-ը։

«Ջրհեղեղներ միշտ են եղել, սակայն կլիմայի փոփոխությունը ուժեղացնում եւ արագացնում է այդ սպառնալիքները»,- հայտարարել է գործակալության նախագահ Էմմա Հովարդ Բոյդը։

Գործակալության տվյալների համաձայն, Անգլիայում ավելի քան 5 մլն մարդ արդեն ենթակա է ջրհեղեղի վտանգի։ Անգլիայի ենթակառուցվածքը մինչեւ 2050թ․ պետք է լիովին կայուն լինի ջրհեղեղների եւ առափնյա շրջանների փոփոխությունների հանդեպ՝ համարում են հաստատությունում։

Բոլոր նոր շենքերը պետք է կառուցվեն այնպես, որ կարողանան դիմակայել ջրհեղեղներին։ Մյուս միջոցների թվում են ժամանակավոր արգելքները եւ կայուն դրենաժային համակարգերը՝ ջրհեղեղների մասին արդյունավետ նախազգուշացումների հետ միասին։