Կատարում ավարտվել է ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ բանակցությունների հերթական փուլը։ «Թալիբանի» ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը հայտարարել է, որ բանակցությունները «դրական եւ կառուցողական» էին՝ հայտնում է AFP-ը։
Շահինը Twitter-ում գրել է, որ խաղաղ բանակցությունների վեցերորդ փուլի ընթացքում հասել են «որոշ առաջընթացի», եւ որ քննարկումների հաջորդ փուլի համար կողմերը կրկին կհանդիպեն։ «Ընդհանուր առմամբ, այդ փուլը դրական եւ կառուցողական էր։ Երկու կողմերը միմյանց լսել են զգուշորեն եւ համբերատար»,- գրել է Շահինը։
Ավելի վաղ Շահինը հայտարարել էր, որ խաղաղ բանակցությունները բախվել են այն հիմնական հարցին, թե երբ օտարերկրյա զորքերը կլքեն Աֆղանստանը։
Նախքան ԱՄՆ-ը կհամաձայնի դուրս բերել զորքերը հնարավոր գործարքի շրջանակներում, նա «Թալիբանից» կպահանջի անվտանգության երաշխիքներ, կրակի դադարեցում եւ այլ պարտավորություններ՝ ներառյալ «ներաֆղանական» երկխոսությունը կառավարության եւ այլ աֆղանական ներկայացուցիչների հետ։
«Թալիբանը», սակայն, պնդում է, որ իրենք նշվածներից ոչինչ չեն անի, քանի դեռ ԱՄՆ-ը զորքերի դուրսբերման գրաֆիկ չի ներկայացրել։





























