Մայիսի 10-ի առավոտյան ԱՄՆ-ը 200 մլրդ դոլարի տուրքեր կսահմանի չինական ներկրվող ապրանքների վրա՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Պեկինին մեղադրելով առեւտրային գործարքը «վերանայելու» փորձի մեջ։
Ընդ որում, նա ենթադրել է, որ համաձայնագիրը դեռեւս կարելի է կնքել՝ հայտարարելով, որ ինքը «հրաշալի նամակ» է ստացել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից եւ, հավանաբար, կխոսի նրա հետ հեռախոսով։
«Ես պատկերացում չունեմ՝ ինչ տեղի կունենա»,- ասել է Թրամփը։ «Մենք շատ ենք մոտեցել համաձայնագրին, որից հետո նրանք (Չինաստանը) սկսել են վերանայել համաձայանգիրը։ Մենք դա չենք կարող թույլ տալ»,- նշել է նա։
Նրա խոսքերով, ինքն ավելի քան երջանիկ կլիներ պահպանել չինական ապրանքների տուրքերը, եթե չհաջողվեր համաձայնագիր կնքել։ «Մենք գերազանց այլընտրանք ունենք»,- հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ տուրքերը «միլիարդներ» են բերում Միացյալ Նահանգների կառավարությանը։





























