ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարծում, որ Փհենյանը պատրաստ է բանակցությունների։ Խոսելով Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների վերջին արձակման մասին՝ Թրամփը նշել է, որ «ոչ ոք դրանից ուրախ չէ»։

«Մենք շատ լրջորեն ենք նայում դրան»,- ասել է նա։

Հարավային Կորեայի ԶՈՒ տվյալներով, հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ եւ ԿԺԴՀ առաջնորդների հանդիպումը Հանոյում արդյունքներ չի տվել։ Առավել դժգոհ էր բանակցություններից Դոնալդ Թրամփը, որը ժամանակից շուտ լքել էր բանակցությունները։