Թայվանի նախագահ Ցայ Ին-Վենը հայտարարել է, որ Պեկինն ակտիվացրել է Թայվան ներթափանցելու եւ ազդեցությունն ուժեղացնելու իր ջանքերը: Նա ազգային անվտանգության մարմիններին կոչ է արել դիմակայել Պեկինի ջանքերին, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Պեկինի ջանքերը ներառում են ընտրություններին եւ «ֆեյք լուրերի» ընկերությունների ստեղծմանը միջամտելու փորձեր: Նա չի ներկայացրել կոնկրետ դեպքեր, բայց ասել է, որ Թայվանի ազգային անվտանգության մարմինները խնդրի լուծման ուղիներ կորոնեն:

Ցայ Ին-Վենը նշել է, որ Թայվանը կզսպի «Թայվանյան նեղուցում ռազմական ագրեսիան»՝ խոստանալով ընդլայնել պաշտպանական հնարավորությունները՝ ներառյալ ռազմական տեխնիկայի արդիականացումը եւ վերջերս գործարկված սուզանավերի կառուցման ծրագիրը: