«Ռուսաստանը ամենաբարիդրացիական հարաբերությունները կկառուցի Վրաստանի, Վրաստանի կառավարության, Վրաստանի ղեկավարության հետ։ Սակայն, ամեն դեպքում, ես անձամբ ոչ մի գործ չեմ ունենա նախագահ Սահակաշվիլու հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ելույթ ունենալով Պիտսբուրգի (ԱՄՆ) համալսարանում։ Ըստ նրա, Սահակաշվիլին հանցանք է գործել սեփական ժողովրդի, ինչպես նաեւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի ժողովուրդների հանդեպ։