ԱՄՆ-ն ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները՝ ցանկում ներառելով երկու ընկերություններ եւ երկու նավեր, հայտնել են ֆինանսների նախարարությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պատժամիջոցների ցանկում ներառվել են նավագնացության հետ կապված երկու ընկերությունները՝ Monsoon Navigation Corporation-ն ու Serenity Maritime Limited-ը:
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել երկու նավերի՝ Leon Dias-ի եւ Ocean Elegance-ի նկատմամբ:





























