Արդարադատության նախարարությունը եւ Եվրոպայի խորհուրդը համատեղ նախաձեռնել են քննարկում «Ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակը  ՀՀ օրենսդրությունում ընդլայնելու միջոցների վերաբերյալ»:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումն անցկացվելու է մարտի 16-17-ին, որի բացման խոսքով հանդես կգան Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ԵԽ քարտուղարությունից Լուլյետա Կասան:

Քննարկման ժամանակ ելույթներ կունենան Մեծ Բրիտանիայի Սասսեքսի Համալսարանից Ռիչարդ Վոգլերը, Նիդերլանդների Մաստրիխտի համալսարանից Ջերարդ դե Յոնգը, գերմանացի նախկին դատավոր Յուրգեն Մութս: