Մայիսի 11-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Կորյունի փողոցից, հրազեն կրելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արմեն Հ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ եւ ինքնապաշտպանողական զենք պահելու եւ կրելու թույլտվություն՝ այլ անձի տվյալներով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: