Ավստրիայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում դադարել համբուրել կովերին, քանի որ այդպիսով նրանք վտանգի են ենթարկում ինչպես իրենց, այնպես էլ կենդանիներին, հաղորդում է Fox News-ը:

Տարօրինակ միտումն առաջացել է շվեյցարական Castl առցանց հավելվածի պատճառով, որը նախաձեռնել է Cow Kiss Challenge արշավը, որի նպատակը բարեգործության համար դրամահավաքն է:

Արշավի շրջանակում օգտատերերը համբուրվում են կովերի հետ եւ կատարվածի նկարները եւ տեսանյութը տեղադրում սոցցանցերում:

Սակայն տվյալ նախաձեռնությունը քննադատություն է առաջացրել քաղաքական գործիչների եւ ֆերմերի կողմից, որոնք կարծում են, որ կովերի հետ համբույները կարող են մեծ խնդիրներ առաջացնել  եւ անգամ վտանգ ներկայացնել քաղաքացիների համար: Հատկապես վտանգավոր են հորթերով կովերը, որոնք կարող են պարզապես սպանել խելահեղ արշավի հետեւորդներին: