Ըստ «Առավոտ» թերթի, «Արարատ» հեռուստաալիքի աշխատակիցների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Վեհափառը, փորձելով արդարացնել եկեղեցու կողմից մշակութային ալիքի զավթումը, ասել է, որ ինքն անաչառ մարդ է։
«Ու որպես օրինակ էլ հիշեցրել, որ երբ ինքն ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, եղբորն ազատել է Մայր աթոռի ճաշարանի տնօրենի պաշտոնից։ Իդեպ, Վեհափառի մյուս եղբայրը ՌԴ եւ Նոր Նախիջեւանի թեմի հոգեւոր առաջնորդ տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն է»,- գրում է թերթը:




























