Թուրքիայում ձեւավորվել է Հայոց ցեղասպանության «բետոնացված ժխտման» մթնոլորտ եւ իրավիճակի փոփոխությունները երկար տարիներ կպահանջեն: Այդ Երեւանում «Հայոց Ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է թուրք լրագրող, «Ներման արշավի» անդամ Չինգիզ Աքթարը:
Միաժամանակ նա նշել է, որ թուրքական հասարակության մեջ կան դրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս խոսել իրավիճակի փոփոխման հնարավորության մասին. «Թուրքիան իր համար հայտնաբերել է Հայաստանը միայն 1991թ.` անկախության տարում: Թուրքական հասարակությունում բազմաթիվ փոփոխություններ են եղել, իրավիճակը եւ հայերի նկատմամբ վերաբերմունքը սկսել է աստիճանաբար փոխվել»:
Նրա խոսքով, իսլամացած շատ հայեր սկսել են հպարտությամբ խոսել իրենց հայկական արմատների մասին, 1915թ. իրադարձությունների մասին գրքեր են տպագրվում, մամուլում ավելի շատ են տեղեկությունները Հայաստանի եւ հայերի մասին:
«Անցած տարի ապրիլի 24-ին մենք առաջին անգամ ակցիա արեցինք Ստամբուլում, այս տարի ակցիաները կլինեն վեց թուրքական քաղաքներում»,- նշել է թուրք լրագրողը:



























