Թբիլիսիում վթարվել է երկհարկանի ավտոբուսը, որը տեղափոխում էր 45-րդ դպրոցի 1-ին եւ 2-րդ դասարանների աշակերտների, հաղոդում է «Նովոստի-Գրուզիան»` վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությանը: Ավտոբուսը բախվել է «Վիսսոլ» ընկերության ավտոլիցքավորման կայանին:
Վեց երեխա վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել Իաշվիլիի անվան հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Մեքենայում մոտ 100 երեխա է եղել, որոնց ուսուցիչները տանում էին տիկնիկային թատրոն: Երեխաների հետ այժմ հոգեբաններ են աշխատում, քանի որ նրանք շոկ են ապրել:
Վթարը տեղի է ունեցել, երբ երթուղային տաքսին կտրել է ավտոբուսի ճանապարհը:
Լիցքավորման կայանում պայթյունի վտանգ է եղել, սակայն փրկարարները արագ վերացրել են վտանգը:





























