Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ներկայումս չի սպասարկում «Արմավիա» ավիաընկերության չվերթերը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծոսնակ Գեւորգ Աբրահամյանը, կուտակված պարտքերի պատճառով մինչ այժմ չի սպասարկվել դեռեւս մեկ չվերթ՝ Երեւան-Մոսկվա ուղղությամբ։

«Մոտ ժամանակներս կհասնի նաեւ մյուս չվերթերի հերթը, եւ եթե խնդիրները չկարգավորվեն, դրանք եւս չեն սպասարկվի»,- նշեց Աբրահամյանը։

«Արմավիայում» խոստացան այդ կապակցությամբ գրավոր հայտարարություն հրապարակել:

Մեր ունեցած տեղեկություններով, արդեն 2 ամիս է «Արմավիան» չի վճարել իր աշխատողների աշխատավարձը: