Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է «Արմավիայի» չվերթների սպասարկումը, որը դադարեցվել էր ավիաընկերությանկուտակված պարտքերի պատճառով:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, պարտքերի հարցն առայժմ չի կարգավորել, «Արմավիայի» եւ «Զվարթնոցի» ներկայացուցիչների միջեւ այդ հարցով բանակցություններ են ընթանում:





























