Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը վաղը` սեպտեմբերի 26-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղ, ուր կնախագահի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումները:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Կաթողիկոսին կուղեկցի բարձրաստիճան հոգեւորականների պատվիրակություն: Առաջիկա երեք օրերին Արցախի թեմի վերաբացման հոբելյանին նվիրված միջոցառումներ են նախատեսված Ստեփանակերտում, Գանձասարում եւ Շուշիում:




























