Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի առիթով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւի եւ Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ:

Նախագահը շնորհավորել է ԵՏՄ երկրների դեսպաններին՝ ԵՏՄ մասին պայմանագրի ստորագրման եւ կազմակերպության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ: