Եվրամիությունը շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե-Մանուել Բարոզուն` Բելգիայում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո: «Մենք կոչ ենք անում պահպանել հավատարմությունը այդ պատմական գործընթացին: Վստահ եմ, որ ապագայում նոր հնարավորություններ կբացվեն երկխոսության համար», ասել է նա:

Նշենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնողը պաշտոնական Երեւանն էր: Հայաստանն ու Թուրքիան 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին երկկողմ հարաբերությունների հաստատման արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին խորհրդարանների կողմից: Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով գործըթնացը սառեցվեց: