Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էգիլս Լեւիտսին Լատվիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է բարեկամ Լատվիայի հետ երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության խորացումը։ «Համոզված եմ, որ Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի մեր երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Հանրապետության նախագահը Էգիլս Լեւիտսին մաղթել է քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ Լատվիայի ժողովրդին՝ բարօրություն: