Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս մարմին է, որը միայն պատժում  եւ պատժամիջոցներ է կիրառում: Մայիսի 30-ին Ազգային ժողովի նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց այդ պաշտոնի թեկնածու Վահե Չիբուխչյանը: Չիբուխչյանը պարզաբանեց, որ այսօր ՏՄՊՊՀ-ն աշխատում է գործարարների կողմից խախտումների սպասման սխեմայով՝ տուգանքների կիրառման միջոցով նրանց պատժի ենթարկելու համար:

Նրա գնահատմամբ՝  Հանձնաժողովին հարկավոր է իրավունք տալ  կանխարգելիչ գործողություններ իրականացնել` տնտեսվարող սուբյեկտների կողմից խախտումների չսպասելու համար: «Գնումների ոլորտում նույնպես խնդիրներ ունեն:

Այդտեղ  հակամրցակցային տարրեր կան: Սակայն գնումների ոլորտում ՏՄՊՊՀ-ն միակ վերահսկիչ սուբյեկտը չէ, քանի որ Ֆինանսների նախարարությունը նույնպես կարեւոր դեր է խաղում մրցակցության ապահովման տեսանկյունից», - նշեց նա: