Հայաստանի կառավարությունը արտահերթ նիստ է կգումարի՝ քննարկելու 2010թ. բյուջեի նախագիծը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության արտահերթ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 10-ին: Նիստում կքննարկվի 2010թ. «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։




























