«Ես չէի ուզենա Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիան մեկնաբանել, որովհետեւ դա իր ակցիան է»,-NEWS.am-ի թղթակցին ասել է Նոր ժամանակներ  կուսակցության նախագահ  Արամ կարապետյանը, ով նույնպես Ազատության հրապարակ է գնացել՝ իր ներկայությամբ աջակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին:  «Միանշանակ յուրաքանչյուր ըննդիմադիր գործողություն մենք աջակցում ենք, որը նպատակաուղղված է երկրում փոփոխություններ առաջ բերելուն: Իմ կարծիքը մնում է նույնը. եթե Հայաստանում համապատասխան ժողովրդական  ճնշում չկա իշխանության վրա, որեւէ մի ակցիա որեւէ բան չի փոխում»,-ասել է Կարապետյանը՝ որպես օրինակ նշելով անգամ բանտերի հացադուլը:

«Ասեմ, որ նույնիսկ բանտերում, երբ մեր ընկերները հացադուլ էին անում, մենք էլ իրենց հետ, դա էլ բան չէր  փոխում»,-ընդգծել է ՆԺԿ առաջնորդն ու հավելել. «Յուրաքանչյուր պայքար ես ողջունում եմ, ինքը գիտի երեւի, թե ճանապարհը որն է լինելու, ուղղակի որպես պայքարող մարդ, մենք  սատարում ենք ու ողջունում»: