Այսօր վաղ առավոտյան 90 քաղաքացի դուրս էր եկել Հայաստանի 12 քաղաքների փողոցներ, որպեսզի յուրովի շնորհավորեր ստի ծնունդը. սա «Սուտ Նիկոլ» ակցիայի 3–րդ փուլն էր։ Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սուտ Նիկոլ» ակցիայի նախաձեռնողներից Արթուր Դանիելյանը, հիշեցնելով, որ ակցիան անցնում էր «Ստի ծնունդը» խորագրի ներքո

Նա նաեւ նշեց, որ այս անգամ իրենց ակցիայի ժամանակ ավելացել էր ձերբակալված անձանց թիվը, ոստիկանությունը զգոն էր, գուցե պատճառն այն էր, որ նախօրոք զգուշացրել էին ակցիայի մասին. ձերբակալվել է 30 անձ։

 «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կարողանում են փրկել միայն իրավապահ մարմինները եւ վարչական շրջանների աշխատակիցները, որոնք գիշերվա 12–ից աշխատել են ուժեղացված ռեժիմով այդ կառույցները»,– ասաց նա, հավելելով, որ ակցիայի ոչ բոլոր մասնակիցներն են հասել այն վայերը, որտեղ նախատեսված էր եւ շնորհավորել ստի ծնունդը. ոստիկանությունը թույլ չի տվել։

«Մասնակցիների գրառումները ջնջվում էին, չգիտենք ինչի են զգայուն գրառումների հանդեպ։ Երբ  մարդը ժողովրդի  սերն ու հարգանքն է վայելում՝ վախենո՞ւմ է գրաֆիտիներից»,– հարց ուղղեց Դանիելյանը։

«Սուտ Նիկոլ» ակցիայի նախաձեռնողներից Կոնստանտին Տեր–Նակալյանը իր հերթին նշեց, որ դեռեւս ոչինչ չարած, մարդկանց արդեն ոստիկանությունը բերման էր ենթարկում. սա քաղաքական հետապնդման օրինակներ են. «Այս ակցիան ոչ այլ ինչ է, եթե ոչ ազատ խոսքի արտահայտման սահմանադրական իրավունքի իրացում։ Տեսում ենք, թե ինչ աստիճանի ցինիզմի է հասել երկակի ստանդարտների կիրառությունը գործող իշխանությունների կողմից»:

Մեր 29 աջակից բերման է ենթարկվել. «Ադեկվադ» ՀԿ