ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ շնորհավորել վարչապետին տարեդարձի կապակցությամբ, մաղթել երջանկություն եւ հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում: 

Ծննդյան օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Մասնավորապես, շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նխագահն ու վարչապետը: