ՀՀ մշակույթի նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, երբ կստանա Վերահսկիչ պալատի եզրակացությունը: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը 440 միլիոն դրամի չարաշահումներ էր հայտնաբերել մշակույթի նախարարությունում եւ նրա ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում:
NEWS.am-ի տեղեկություններով, Վերահսկիչ պալատին իր բացահայտումներում աջակցել է նախագահ Սերժ Սարգսյանը, որը ցանկանում է ամեն գնով ազատվել Ռոբերտ Քոչարյանի կադրը համարվող Հասմիկ Պողոսյանից: Որպես մշակույթի նոր նախարար շրջանառվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի անունը, իսկ ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը կարող է զբաղեցնել նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը:



























