Օտտավան դադարեցնում է Վենեսուելայում դեսպանատան աշխատանքը, հայտարարել է Կանադայի արտգործնախարար Խրիստի Ֆրեյլենդը: Նախարարն այս որոշումը պատճառաբանել է հունիսի վերջին Կանադայի դիվանագետների վիզաների ժամկետի ավարտով, հաղորդում է «Կոմերսանտը»:

«Այս ամսվա վերջին կանադացի դիրվանագետներն այլեւս չեն կարողանա (նախագահ Նիկոլաս) Մադուրոյի ռեժիմի ժամանակ դիվանագիտական հավատարմագրում ստանալ եւ նրանց վիզաների ժամկետը կավարտվի: Այդ պատճառով մենք այլ տարբերակ չունենք, քան այս պահից դադարեցնել Վենեսուելայում դեսպանատան աշխատանքը»,— ասվում է Ֆրիլանդի հայտարարությունում:

Վենեսուելայի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյին լեգիտիմ են համարում Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան եւ Մեքսիկան: ԱՄՆ-ն, Կանադան, Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներ, ներառյալ Բրազիլիան եւ Արգենտինան, եւ ԵՄ երկրների մեծամասնությունը աջակցում է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Մադուրոն հայտարարել է, որ չի հեռանա պաշտոնից մինչեւ իր ժամկետի ավարտը՝ 2025 թվականը:

Անցյալ շաբաթ Խուան Գուայդոն The Washington Post-ին տված հարցազրույցում խոստովանել էր. մայիսի սկզբին վենեսուաելայկան բանակը ընդդիմության կողմը գրավելու փորձը տապալվել էր: Այժմ քաղաքական գործիչը պատրաստ է համաձայնել երկիր ռազմական ներխուժման հետ, եթե ԱՄՆ-ում դա անհրաժեշտ համարեն: