ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն, «հնարավոր է՝ ճիշտ» է՝ կասկածի տակ դնելով Սպիտակ տան երկար սպասված Մերձավոր Արեւելքում խաղաղ ծրագիրը, փոխանցում է The Hill-ը:

«Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք՝ Մերձավոր Արեւելքին օգնելու խաղաղ ծրագրի մշակման գործում, եւ նա [Պոմպեոն], հնարավոր է, ճիշտ է: Ես նկատի ունեմ, որ մարդկանց մեծամասնությունն այդպես է մտածում,- ասել է Թրամփը: - Բայց եթե մենք կարողանանք Մերձավոր Արեւելքում խաղաղ ծրագիր ստանալ, դա լավ կլիներ: Եվ երբ Մայքն ասում է դա, ես հասկանում եմ: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ դա անհնար է: Ես կարծում եմ, որ դա հնարավոր է: Բայց, ինչպես հաճախ եմ ասում, տեսնեք, թե ինչ տեղի կունենա»:

Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ հրեա առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Պոմպեոն հայտարարել էր, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման խաղաղ ծրագիրը կարող է «անիրականանալի» լինել: