Պատգամավորը կարող է հարցումներն օգտագործել իր անձնական շահերի համար: Այս մասին հունիսի 3-ին ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության պատգամավորի երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ընդ որում՝ Մարուքյանը խոստովանեց, թե անձամբ տեղեկություններ չունի, որ պատգամավորներից որեւէ մեկը նման կերպ է վարվել: «Մենք առայժմ այդպիսի տեղեկություններ չունենք, մենք չպետք է առարկենք կամ ստվեր նետենք այս կարգի օրենսդրական նախաձեռնության վրա: Այս օրինագիծն, անկասկած, կարեւոր է: Անձամբ ես դեմ քվեարկեի այն դրույթին, որի համաձայն պատգամավորի հարցման պատասխանը ստանալու համար հարկ է հատկացնել 30 օր: Ինձ թվում է, որ այս ամենի նպատակն է պատգամավորներին ինչ-որ անտամ գործիքի վերածելը, որպեսզի խորհրդարանականները հանգիստ նստեն իրենց տեղը երկրում սուպերվարչապետության ինստիտուտի ձեւավորման դեպքում: Օրինակ՝ պատգամավորը հանդես է գալիս հարցմամբ, սպասում է մեկ ամիս, այն դեպքում, երբ ՀԿ-ների ներկայացուցիչները եւ շարքային քաղաքացիները կարող են նույն տեղեկությունը ստանալ զգալիորեն ավելի արագ: Այս նորմը հարկ է վերանայել»,- նշեց ԼՀ ղեկավարը: