Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը հանդիպել է Թուրքիայում Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ եւ քննարկել Թուրքիայում առկա խնդիրները՝ այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիները։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հիմնական ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը Թուրքիայում Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ քննադատել է Էրդողանի կառավարությանը՝ նշելով, թե դատական համակարգի անկախությունը, թե մամուլի ազատությունը ավելի վատ վիճակում են գտնվում, քանի 10 տարի առաջ։

Դենիզ Բայքալը, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աշխատանքներին, պնդել է, որ միայն Հայաստանի կողմից «զավթած» ադրբեջանական հողերի վերադարձի դեպքում է հնարավոր բացել Թուրքիա-Հայաստան սահմանը։