«Կորպորասյոն Ամերիկա» ընկերության գործունեությունը շատ հագեցած է: Հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարությունը» գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:

Նրա խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման հետ մեկտեղ 150 ընտանիքներ, որոնք ապրում էին մոտակայքում, պոտենցիալ վտանգավոր գոտուց անվտանգ, բարեկարգ բնակավայր  տեղափոխվելու հնարավորություն են ստացել: Ըստ նրա հայկական շուկա մուտք գործելուց հետո մյուս կարեւորև փոփոխությունը Հայաստանի համար եղել է այն, որ վերանորոգվել են «Հայ փոստ» ՓԲԸ ավելի քան 250 մասնաճյուղեր:

 «Ընկերությունը դարձել է ամենախոշոր հարկատուներից մեկը նաեւ «Կարաս Վայնս» գինեգործական ընկերության շնորհիվ:

Բացի այդ, մենք իրականացնում ենք կրթական ծրագրեր Ղարաբաղում, ինչի արդյունքում դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին համակարգչային տեխնիկա է տրվել կրթության որակը բարելավելու համար:

Բացի այդ, 2013-ին Էջմիածնում դպրոց է կառուցվել, ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 150 մլն դրամ», - նշեց Վենդեն:

Հիշեցնենք, որ Երեւանում հունսի 4-6-ը անցկացվում է «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարությունը» գագաթնաժողովը: