Սեպտեմբերի 28-30-ը Երեւանում կանցկացվի ՆԱՏՕ-ի Հատուկ կոմիտեի նիստը:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը նվիրված կլինի ահաբեկչության, ծայրահեղականության, ապօրինի ներգաղթի դեմ պայքարի եւ կազմակերպված հանցավորության հետ դրանց կապին, նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եւ արտաքին կապերի կառավարման հարցերին:

Հայաստանի ԱԱԾ եւ ՆԱՏՕ-ի հատուկ կոմիտեի նախաձեռնությամբ հրավիրվող նիստին մասնակցելու են 21 երկրների 32 ներկայացուցիչներ: Մասնակցության համար հրավիրվել են նաեւ Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, ԱԳՆ-ի, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները: