Չի կարող անգամ խոսք լինել այն մասին, որ Թուրքիան նահանջի ռուսական С-400 համակարգերի գնման մասին Մոսկվայի հետ պայմանավորվածությունից:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով, Patriot հրթիռները Թուրքիային վաճառելու ԱՄՆ-ի առաջարկը այնքան էլ լավը չէր ՌԴ-ի՝ C-400-ի վաճառքի մասին առաջարկի համեմատ: «Մենք որոշակի քայլ արեցինք, մենք պայմանավորվածություն ունենք, եւ մենք հավատարիմ ենք դրան», - ասել է Էրդողանը Մոսկվայի հետ գործարքի մասին: «Չի կարող անգամ խոսք լինել այն մասին, որ մենք հետքայլ ենք արել»:
Նշենք, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահները վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են С-400-ի հարցը քննարկել հունիսի վերջին Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում:





























