ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ–ում նյութեր են նախապատրասվում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումը Դատախազությունն ուղարկել էր ՀՔԾ` կցելու այնտեղ եղած հաղորդմանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումից հետո Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ նշելով, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել կաշառք տալու-ստանալու կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով էր հանդես եկել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Այս հաղորդումը դատախազությունը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն` ստուգման:





























