Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաման է ստորագրել երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին «Շոհրաթ» շքանշանով պարգեւատրելու մասին, հայտնում է «ԱզերԹԱջը»:
Ըստ հրամանի՝ Զաքիր Հասանովը պարգեւատրվում է «Շոհրաթ» շքանշանով Ադրբեջանի Զինված ուժերի մարտունակության ուժեղացման գործում ծառայությունների համար:
Մինչդեռ, Ադրբեջանի իշխանությունները հենց Զաքիր Հասանովի «տաղանդին» են պարտական 2016 թվականի ապրիլին բլիցկրիգի ձախողման համար: Հենց այս նախարարի թողտվությամբ են ադրբեջանական բանակում իշխում կոռուպցիան, ոչ կանոնադրական հարաբերությունները եւ կրիմինալը:





























