Գլոբալ առեւտուրը դադարել է համաշխարհային տնտեսության անվիճելի շարժիչ լինել, առեւտրային պատերազմներ են ընթանում, աճում է ուղիղ եւ թաքնված պրոտեկցիոնիզմի մակարդակը:

 Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ըստ էության գլոբալ առեւտուրը դադարել է համաշխարհային տնտեսության անվիճելի շարժիչ լինել, իսկ նոր շարժիչը, որի դերը պետք է կատարեին գերժամանակակից տեխնոլոգիաները, դեռեւս կարգավորման գործընթացում է եւ ամբողջ հզորությամբ չի աշխատում: Ավելին՝ համաշխարհային տնտեսությունը թեւակոխել է առեւտրային պատերազմների եւ ուղիղ եւ թաքնված պրոտեկցիոնիզմի աճող մակարդակի շրջան», - ասել է Պուտինը:

Վկայակոչելով Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ-ի տվյալները, նա նշել է, որ եթե մինչ 2008-2009 թվականների ճգնաժամը ապրանքի եւ ծառայությունների համաշխարհային առեւտրի շրջանառության հարաբերակցությունը համաշխարհային ՀՆԱ-ի նկատմամբ անընդհատ աճում էր, այդ ժամանակահատվածից հետո միտումը փոխվել է:

«Նման աճ այլեւս չկա, դա փաստ է: 2008-ին համաշխարհային առեւտրի նկատմամբ համաշխարհային ՀՆԱ-ի հարաբերակցությունը այդպես էլ չվերականգնվեց», - ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ չնայած համաշխարհային տնտեսության ֆորմալ աճին,  միջազգային առեւտրային հարաբերությունների ներկայիս մոդելը  ճգնաժամում է:

«Վերջին շրջանում համաշխարհային տնտեսության աճը ֆորմալ առումով  բնութագրվում է  դրական նշանակություններով...2011-2018 թվականներին տարեկան աճը միջինում 2.8 տոկոս էր, վերջին տարիներին 3 տոկոսից մի փոքր ավել է:

Բայց, մեր կարծիքով, նաեւ պետությունների առաջնորդները, մենք բոլորս պետք է անկեղծորեն ընդունենք՝ չնայած հիշատակված աճին, միջազգային տնտեսական հարաբերությունների գոյություն ունեցող մոդելը, ցավոք, այնուամենայնիվ ճգնաժամի մեջ է: Այն, այս աճը եւ այս ճգնաժամը, համապարփակ բնույթ է կրում, վերջին բոլոր տասնամյակներին այստեղ խնդիրները կուտակվում են ու բազմապատկվում: Դրանք ավելի լուրջ են ու մասշտաբային, քան նախկինում թվում էր»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ սառը պատերազմի ավարտից եւ գլոբալիզացիայի գործընթացում նոր շուկաների մտնելուց հետո համաշխարհային տնտեսության ճարտարապետությունն արմատապես փոխվել է: Եվրաատլանտյան մոդելը սկսել է հավակնել ունիվերսալ դերի: Գլոբալիզացիայի ստեղծված մոդելի գլխավոր դրայվերն է դարձել համաշխարհային առեւտուրը: 1991-ից 2007 թվականը դրա աճը համաշխարհային ՀՆԱ տեմպերը ավելի քան 2 անգամ գերազանցել է նոր շուկաներ բացվելու հետեւանքով: «Բայց պատմական չափանիշներով պարզվեց, որ այս ժամանակահատվածը համեմատաբար կարճատեւ էր: Հաջորդեց 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամը, որը ոչ միայն սրեց, մակերեւույթ բարձրացրեց անհավասարակշռություններն ու անհամամասնությունները, այլ նաեւ ցույց տվեց, որ գլոբալ աճի մեխանիզմ սկսում է խափանումներ տալ»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ այդ ժամանակ չբավականացրեց համարձակությունը, որպեսզի պարզեին, թե որն է հարցը, գերիշխում էր պարզեցված մոտեցումը. գլոբալ զարգացման մոդելն ինքնին միանգամայն գործունակ է, հարկավոր չէ, ըստ էության, ոչ մի բան փոխել, բավական է վերացնել ախտանշանները եւ մասամբ համակարգել համաշխարհային տնտեսության ու ֆինանսների կանոնները, եւ ամեն ինչ նորմալ կլինի:

Նրա տեսակետով՝ համաշխարհային տնտեսական համակարգը երբեք չի լինի հավասարակշռված, եթե արդարացի չլինի: