Այս պահին ոստիկանների թիվն Ազատության հրապարակում գնալով ավելանում է, եւ նրանք փակել են Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից:

«Ժառանգության» հաղորդագրության մեջ նշվում է. «Մարտի 15-ից, ժամը 16.00-ից «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ, որն ընթանում է  Երևանի Ազատության հրապարակում:  ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելել են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգտվել հացադուլի անցկացման համար անհրաժեշտ հանգստի եւ առողջության պահպանման պայմաններից: Երրորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հացադուլը անցկացնում է բաց երկնքի տակ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցները հացադուլավոր անձի համար վրանի տեղադրման փորձը բռնի ուժով արգելել են: Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյան էլ հայտարարել է, որ թույլ չի տալու տեղադրել վրանը»: